211652_close_icon
views-count17355 դիտում article-date 23:21 29-09-2017

8 երևույթ, որոնք շփոթեցնում են Վրաստան եկած արտասահմանցիներին

[b]Ոստիկանական մեքենաները[/b] Արտասահմանցուն շփոթության մեջ է գցում այն, որ ոստիկանական մեքենաները երթևեկում են մշտապես միացրած ազդանշանով: Ես սովոր եմ, որ ոստիկանությունը դա օգտագործում է, երբ ինչ-որ բան է տեղի ունենում և անհրաժեշտ է խաչմերուկը անհապաղ հատել: Վրաստանի համար դա նորմալ է, եթե անգամ ոչինչ տեղի չի ունենում: Արտակարգ դեպքերում լրացուցիչ օգտագործում է նաև այլ ազդանշան կամ բարձրախոս՝ ճանապարհն ազատելու անհրաժեշտության մասին շրջապատի մարդկանց տեղեկացնելու համար: [b] Մեքենայի ղեկը[/b] Ինչո՞ւ է որոշ ավտոմեքենաների ղեկը աջ կողմից: Ձախակողմյան երթևեկություն ունեցող երկրներում ղեկը աջ կողմում է: Եվ ընդհակառակն է աջակողմյան երթեևեկություն ունեցողներում: Վրաստանում աջակողմյան երթևեկություն է, սակայն այստեղ երկու տեսակի մեքենաներ էլ հանդիպում են: [b]Հյուրընկալությունը[/b] Շատ հաճելի է, երբ վրացիները գրկաբաց են ընդունում անծանոթներին: Սա մի բան է, ինչ ես երբեք չեմ հանդիպել սեփական երկրում: Կլինի դա գյուղացի տատիկ, ով տնական պանիր ու գինի է դնում ձեզ հետ, երբ արշավի եք մեկնում, թե տաքսու վարորդը, ով համաձայն է ձեզ օդանավակայան հասցնել 35 լարիով, սակայն մի փոքր զրուցելուց և ծխախոտի փախանակումից հետո որոշում է դա անել 20 լարիով և իր հեռախոսահամարն է տալիս, եթե հանկարծ ցանկանաք փորձել նրա տնական գինին: [b] Ալկոհոլային խմիչքներ խմելու մշակույթը[/b] Յուրաքանչյուր ժողովուրդ իր սեփական ազգային ընպելիքն ունի և ալկոհոլ օգտագործելու որոշակի սովորույթներ, և հպարտանում է դրանցով: Վրացիներն իրենց գինին ու ճաճան ունեն: Ինձ իրոք դուր է գալիս՝ ինչպես են վրացիները կենաց ասում և շփվում այլ մարդկանց հետ: Սակայն կան սովորույթներ, որոնք դժվար է ընկալել. մարդ որքան խմած պետք է լինի, որ սեղանն ատամներով բարձրացնելու մասին մտածի: [b] Պոլիէթիլենային տոպրակներ[/b] Դժվար է պատկերացնել, թե որքան պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում Վրաստանում: Այնպիսի տպավորություն է, որ սուպերմարկետում ես միակն եմ, ով մթերքը տեղավորելու համար հետը տոպրակ է վերցնում: Իհարկե, հաճելի է անվճար տոպրակ ստանալ, եթե այն տանն եք մոռացել, սակայն երբեմն դրանց օգտագործման անհրաժեշտությունը չափազանցված է: Ո՞ւմ է պետք պոլիէթիլենային տոպրակը, երբ ընդամենը մի բան եք վերցրել: [b]Շրջակա միջավայրը[/b] Այնպիսի տպավորություն է, որ Վրաստանում քչերն են հոգ տանում շրջակա միջավայրի մասին: Նույնիսկ քաղաքից դուրս՝ բնության գրկում, մեծ քանակությամբ աղբ կարելի է տեսնել: Իսկ Թբիլիսին այդքան աղտոտված է, որովհետև բոլորը երթևեկում են ավտոբուսներով կամ մեքենաներով: Ինչո՞ւ են հանել տրամվայները: Տրամվայն էժան և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, ի տարբերություն ավտոբուսների: Ինչո՞ւ մարդիկ այլևս հեծանիվ չեն քշում, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են, այլ նաև առողջարար փոխադրամիջոց: [b]Շորտեր[/b] Նույնիսկ ամենաշոգ օրերին (իսկ Վրաստանում դրանք քիչ չեն) տղամարդիկ երկար տաբատներ են կրում և ջինսեր: Ինչո՞ւ նրանք չեն նախընտրում շոգին շորտեր հագնել: [b]Խաչակնքվելու ձևը[/b] Վրացական հասարակության մեծ մասը հավատացյալ է: Դա լիովին նորմալ է, որ մարդիկ եկեղեցի են գնում, աղոթում են և կարևոր կրոնական տոներից առաջ ծոմ են պահում: Սակայն ես ապշեցի, երբ տեսա, որ մարդիկ կրկնակի խաչակնքվում են եկեղեցու կամ վանքի կողքով անցնելիս, նույնիսկ եթե նրանք ավտոբուսում են, իսկ եկեղեցին հեռու է: [url=https://jam-news.net/?p=5770&lang=hy]Jamnews[/url]

Նմանատիպ նյութեր