211652_close_icon
views-count9763 դիտում article-date 19:15 29-09-2017

«Մեծամոր» արգելոց-թանգարանում գնահատել են հայ-լեհական հնագիտական ոլորտի գործակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ-լեհական հնագիտական համագործակցությունը 5 տարեկան է: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում երեկ՝ սեպտեմբերի 28-ին կայացած միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ Չիխոցկին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին, Հարավային Կովկասի հարցերով բաժնի պետ Պիոտր Կոնովրոցկին և Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ: «Ողջունում եմ ձեզ և մաղթում, որ հայ-լեհական արդյունավետ համագործակցությունը դեռ երկար շարունակվի ու մեր մշակութային պատմությունը հարստացնի նոր, ուշագրավ տեղեկություններով», - ներկաներին ողջունել է «Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։ ՊՈԱԿ-ի տնօրենը նաև համոզմունք է հայտնել, որ այս գործակցությունը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը և լեհ զբոսաշրջիկները «Մեծամոր» արգելոց-թանգարանի այցելուների շարքում առաջիններից կլինեն: Հայ-լեհական բարեկամությունը բարձր է գնահատել նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ Չիխոցկին: «Ուրախ ենք հնագիտության ոլորտում հայ-լեհական գործակցության համար: Մեզ համար սա կարևոր նշանակություն ունի, հնարավորություն` ծանոթանալու նաև տարածաշրջանի հնագիտական հարստությանը։ Հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը մեզ համար թանկ է: Այս տարի Լեհաստանում նշվել է հայ համայնքի կազմավորման 650 ամյակը»։ Ներկաները ծանոթացել են արգելոց-թանգարանում բացված «Լեհերը Մետքասի ճանապարհին. հետազոտողներ, բացահայտողներ, լրագրողներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացվել են արևելքի երկրների 14 հետազոտողների, արևելագետների ու մտավորականների 13-20-րդ դարերի ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են արևելքի տարբեր հուշարձաններին։ Լեհական պատվիրակության անդամները շրջել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Արդեն լիիրավ «տանտիրոջ» իրավունքով մշտական ցուցադրությանը նրանց ծանոթացրել է հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը: Լեհական պատվիրակության անդամները հիացել է արգելոց-թանգարանի անկրկնելի գանձերով, եղել` Մեծամորի հնավայրի տարածքում: Հայ-լեհական գործակցության շրջանակում նաև կադրերի վերապատրաստումն է: ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում երկու ամսով որակավորման դասընթացներին են մասնակցել, վկայագրեր ստացել: Ամփոփելով իր տպավորությունները Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բ. Չիխոցկին մասնավորապես նշել է. «Այս աշխատանքը միջազգային գիտության համար շատ կարևոր և իրական օրինակ է, նաև երաշխիք` հետագա գործակցության զարգացման համար: Ձեր հարգանքը մեր գիտնականների նկատմամբ ու նրանց աշխատանքին ցույց է տալիս եվրոպական ընտանիքին մեր բոլորիս անկեղծ ձգտումը: Առաջիկայում Հայաստան կայցելի Լեհաստանի մշակույթի նախարարության, ապա նաև`ԱԳ նախարարության պատվիրակությունը: Հուսով եմ, որ նրանք էլ ականատես կլինեն Մեծամորի գեղեցկությանը: Մեծապես տպավորված եմ Մեծամորի աննկարագրելի գեղեցիկ գտածոներով»: [b]«Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր