211652_close_icon
views-count8293 դիտում article-date 23:00 29-09-2017

Շուկան առավել բնութագրող գործարքներն աճել են. Կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ կոմիտեի տարեկան հաշվետվությանը, իրականացված և իրականացվելիք աշխատանքներին: Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ հունվար-օգոստոս ամիսներին կադաստրի կոմիտե է մուտքագրվել 14.932գրություն, որից 910-ը քաղաքացիների դիմումներ են, իսկ 306-ը դիմում- բողոքներ: Կոմիտե մուտքագրված գրությունների քանակը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19.5 %-ով: Հատկանշական է, որ 2017թ. հուվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է կադաստրի պետական կոմիտե ներկայացված դիմումների քանակի աճ, և ինչպես հավաստիացրեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը, 2016 թվականի վերջից դիմումատուներին հնարավորության ընձեռումը դիմումը ներկայացնելուց հետո 2 ժամվա ընթացքում գրանցել անշարժ գույքը կամ ստանալ տեղեկատվություն, հանգեցրել է կադաստրի պետական կոմիտեի եկամուտների զգալի աճին: Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում առկա դինամիկային՝ Մարտին Սարգսյանը նշեց, որ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 110.291 գործարք, որոնց քանակը 2016թ.նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7%-ով: Անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, գրավադրման և վարձակալության գործարքները, բանախոսի հավաստմամբ, աճել են: Մասնավորապես, օտարման գործարքները աճել են 0.3%-ով, գրավադրման գործարքները՝ 11.8%-ով, իսկ վարձակալության գործարքները՝ 10.9%-ով: Վերջին մի քանի ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ արձանագրվում է անշարժ գույքի նկատմաբ իրականացված գործարքների քանակների աճ: Մասնավորապես, 2017թ. հունիսին իրականացված գործարքների քանակը (15.581) 2016թ. հունիսի համեմատ աճել էր 5.1 %-ով, 2017թ. հուլիսին իրականացված գործարքների քանակը (15.048) 2016թ. հուլիսի համեմատ աճել էր 7.2%-ով, իսկ 2017թ. օգոստոսին իրականացված գործարքների քանակը (16.718) 2016թ. օգոստոսի համեմատ աճել է 11.2 %-ով: ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը ներկաներին իրազեկեց, որ կադաստրի պետական կոմիտեն 2016թ.սեպտեմբերից մինչև 2017թ.սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ինչպես ՀՀ կառավարության գործունեության ծրագրերով, այնպես էլ ՀՀ վարչապետի որոշումներով և հանձնարարականներով նախատեսված մի շարք միջոցառումներ և գերակա խնդիրներ: Մասնավորապես, դեռևս իրականացման ընթացքում են Երևան, Գյումրի եվ Վանաձոր քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները: Հաջողությամբ ավարտվել են կոմիտեի գեոպորտալի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ճյուղային երկատեղեկատվական համակարգի փորձնական ինտեգրման աշխատանքները, ստեղծվել է Սևանա լճի երկրատեղեկատվական համակարգը, ստեղծվել է 5 անուն քարտեզ ուսումնական և զբոսաշրջային թեմաներով: 2017թ.փետրվար ամսից սկսած կոմիտեի համակարգում կազմակերպվել է նշված օպերատորների համապատասխան մասնագետների ուսուցում՝ տեսական և գործնական դասընթացների միջոցով: Գործնական դասընթացները կազմակերպվել են կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում: Դասընթացների ավարտից հետո օպերատորներին տրամադրվել է հավաստագիր, որի հիման վրա էլ վերջիններս նույնպես իրականացնում են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները: Կոմիտեի կողմից իրականացված բարեփոխումներից Մարտին Սարգսյանն առանձնացրեց մասնավորապես՝ դիմումների ընթացքի վերաբերյալ պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) ամբողջական տեղեկատվության տրամադրումը, դիմումի քննարկման ընթացքի ավարտման վերաբերյալ կարճ հաղորդագրությամբ ծանուցումը, ինչպես նաև սեփականատերերին կամ գրավառուներին կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ ներկայացված դիմումների վերաբերյալ ծանուցումը:

Նմանատիպ նյութեր