211652_close_icon
views-count79371 դիտում article-date 15:55 29-09-2017

Նոր մանրամասներ՝ Երևանում «ոսկե երիտասարդների ռազբորկայից». Toyota-ում հայտնաբերվել է «ԲԼՕՈւ» տիպի և «Զորակի» տիպի թմբուկավոր ատրճանակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչը երեկ՝ սեպտեմբերի 28-ին, միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության որոշման թույլտվություն տա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը միջնորդել էր, որպեսզի խուզարկության ենթարկվի Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վահան Գևորգյանին պատկանող Tօyota Corolla մակնիշի 02 VA 101 համարանիշի ավտոմեքենան։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ընթերակաների ներկայությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է «ԲԼՕՈւ 9 ՄՄ Մ06» տիպի ատրճանակ՝ առանց փամփուշտների։ Հայտնաբերվել է նաև «Զորակի» տիպի թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 2 հատ կրակված պարկուճ։ Հայտնաբերվածները քննիչի որոշմամբ առգրավվել է և ուղարկվել դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննությունների։ Քննչական բաժինն ու Ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ Վ. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/27/1078378/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի կողմից ստեղծվել էր քննչական խումբ՝ սեպտեմբերի 25-ին Երևանում՝ Մամիկոնյանց փողոցի թիվ 60 հասցեի դիմաց, տեղի ունեցած խուլիգանության և հնչած կրակոցների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։ Արաբկիրի քննչական բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկահապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել էր վիճաբանության մասնակից որոշ անձանց ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 56/2 շենքի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Աղաջանյանը, նույն հասցեի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Աղաջանյանը, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վլադիմիր Գալստյանը, նույն հասցեի բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Գալստյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վահան Գևորգյանը։ Պարզվել էր, որ նշված անձինք դեռևս չպարզված ևս մի քանի հոգու հետ նույն օրը նշված փողոցում հաշվեհարդար տեսնելու նպատակով հանդիպել էին Է. և Գ. Աղաջանյաններին, ովքեր, Գ. Շամշյանի տեղեկություններով, եղբայրներ են։ Հանդիպման ժամանակ նշված անձինք դեռևս չպարզված ընկերների հետ հարձակվել էին Վ. Գևորգյանի, Վ. և Է. Գալստյանների վրա և կռվի ժամանակ վերջիններս դեպքի վայրում էին թողել «Պրիորա» մակնիշի 30 GG 002 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 LG 023 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 DM 296 համարանիշի, «Հյունդաի Սոնատա» մակնիշի 02 QQ 200 համարանիշի, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 02 VA 101 համարանիշի, «Հոնդա» մակնիշի 35 DM 973 համարանիշի ավտոմեքենաները և դիմել էին փախուստի, ընթացքում էլ գազային ատրճանակից հնչել էր 3 կրակոց։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ քննիչների և ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 25-ին Արաբկիրի քննչական բաժին էր ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ՝ 19-ամյա Գուրգեն Մնացականյանը և խոստովանել էր, որ կրակոցներն ինքն է արձակել՝ ոչ թե որևէ մեկին վիրավորելու կամ սպանելու նպատակով, այլ վախեցնելու։ Նա կրակել էր օդ և քննիչներին էր ներկայացրել իրեն պատկանող «Զորակի-ՄՈԴ 914» տիպի գազային 9 մմ տրամաչափի ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր