211652_close_icon
views-count4051 դիտում article-date 16:59 29-09-2017

ԱՄՆ-ն հրաժարվել է ստորագրել ՌԴ-ի հետ Սիրիայիում ցամաքային օպերացիաների համակարգման մասին համաձայնագիրը

Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել համաձայնագիր, ըստ որի՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ ծավալվող ցամաքային գործողությունները պետք է համակարգվեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ամերիկյան կողմը, սակայն, մերժել է ռուսական կողմի առաջարկը։ «Պլանը, իրականում, կրկնօրինակն է գործող համաձայնագրի, ըստ որի՝ ռազմական գործողությունները օդում համակարգվում են, սակայն ամերիկյան կողմը մերժել է այն։ Այդուհանդերձ, ինչ-որ չափով մեր միջև համակարգում կա, սակայն ամրագրված չէ որևէ փաստաթղթով»,-ասել է աղբյուրներից մեկը։ Վերջինիս կարծիքով՝ Վաշինգտոնի որդեգրել է նման դիրքորոշում այն պատճառով, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո ստիպված պետք է լինի բացահայտել Սիրիայում իր տեղանքները, ինչից և ակնհայտորեն խուսափում է։

Նմանատիպ նյութեր