211652_close_icon
views-count4507 դիտում article-date 14:20 29-09-2017

Մումբայի երկաթուղային կայարանում հրմշտոցի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել

Հնդկաստանի պաշտոնյաները հայտնում են, որ Մումբայի երկաթուղային կայարանում հրմշտոցի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել են: Հաղորդում է [url=http://www.bbc.com/news/world-asia-india-41439379]BBC[/url]-ին: Խուճապն առաջացել է երկաթգծերի վրայով անցնող հետիոտն կամրջի վրա, երբ մարդիկ լսել են, թե անցումը փլուզվում է: Հրմշտոցից խուսափելու համար մարդիկ սկսել են ցատկել կամրջից, կախվել արգելապատնեշներից: Պաշտոնյաներն ասել են, որ հորդառատ անձրևից պատսպարվելու նպատակով կամրջի ծածկի տակ շատ մարդ էր հավաքվել՝ է՛լ ավելի մեծացնելով պիկ ժամերին բնորոշ կուտակումները:

Նմանատիպ նյութեր