211652_close_icon
views-count3505 դիտում article-date 22:05 29-09-2017

Թերեզա Մեյը գոհ է Եվրամիության հետ Brexit-ի բանակցությունների առաջընթացից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ գոհ է Եվրամիության հետ Brexit-ի բանակցությունների առաջընթացից: Այդ մասին գրում է РИА Новости –ն: «Ես բավարարված եմ, որ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Անհամբեր սպասում եմ Եվրոպական միության հետ ավելի խոր և հատուկ գործընկերությանը, քանի որ կարծում եմ, որ դա բխում է և' Մեծ Բրիտանիայի, և' ԵՄ-ի շահերից», - ասել է Մեյը: Նա նշել է, որ Լոնդոնը «գնահատում է Մեծ Բրիտանիայում բնակվող ԵՄ քաղաքացիների ներդրումը»: «Ես ուզում եմ, որ նրանք մնան, մենք բանակցում ենք նրանց իրավունքների համար», - ասել է Բրիտանիայի վարչապետը:

Նմանատիպ նյութեր