211652_close_icon
views-count3409 դիտում article-date 13:54 29-09-2017

Ալ-Բաղդադին հավանաբար ողջ է. ԻՊ-ը նոր ձայնագրություն է հրապարակել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ձայնագրություն է հրապարակել, որում իբրև թե խոսում է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Այդ կապակցությամբ ԱՄՆ Պետդեպում հայտարարել են, որ ձայնի իսկությունը դեռևս չեն կարողանում հաստատել և ոչ էլ հերքել։ Հիշեցնենք, որ ալ-Բաղդադիի գլխի համար ԱՄՆ-ի իշխանությունները 25 մլն դոլար են խոստացել։ Վերջին անգամ նրան տեսել են 2014 թվականի հուլիսին, իսկ այս տարվա հունիսին Ռուսաստանի ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 28-ին Ռաքքայից ոչ հեռու ռուսական ավիացիայի ռմբակոծության հետևանքով Աբու Բաքրը, ամենայն հավանականությամբ, սպանվել է։

Նմանատիպ նյութեր