211652_close_icon
views-count76267 դիտում article-date 10:40 29-09-2017

Արտակարգ իրավիճակ Երևանի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, դեպքի վայր են ժամանել 2 տասնյակից ավելի հրշեջներ՝ գեներալ-մայոր Ներսես Նազարյանի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցում՝ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Մնջոյանի ինստիտուտ», հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը՝ կրակը մարելու համար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 6 մարտական հաշվարկով։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Երևան քաղաքի փրկարար վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են ոչ միայն կրակի դեմ, այլև նրա տարածման, և հիմնականում բոլորը օգտագոծում են շնչառական հատուկ ապարատներ, քանի որ օդը թունավոր է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ խմբի պետ Յուրա Ենոքյանի և տեղակալ Գուրգեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Այս պահին կարծես կրակի դեմն առել են հրշեջները և կատարվում է հեռախուզական և հետհանգեցման աշխատանքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության, Երևանի ԳԳՄ ընկերության աշխատակիցները, տեղում են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր