211652_close_icon
views-count7037 դիտում article-date 10:41 29-09-2017

Լավ կլիներ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին. Միհրան Հակոբյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը «Իրավունք»-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի՝ «տնային աշխատանքը» կատարելու մասին Հայաստանին ուղղված հորդորին: «Պյոտոր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել։ Եթե անգլերեն է ասվել և անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել։ Այս դեպքում տնային աշխատանքը մի փոքր վիրավորական է հնչում, բայց անգլերենում homework-ը ոչ թե միայն տնային աշխատանքի իմաստ ունի, այլ այսպես ասած քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է պարտավորությունների իմաստով։ Ամեն դեպքում լավ կլիներ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին, որովհետև նման տարըմբռման խնդիր կարող է առաջանալ։ Հասկանում եմ, որ «տնային աշխատանք» արտահայտությունն այս դեպքում ինչ-որ երեխայական, հեգնական նշանակություն ունի, բայց եթե խոսքը պարտավորությունների մասին է, բանական է, որ որպես բանակցող կողմեր՝ և՛ Հայաստանը, և Եվրամիությունը ստանձնում են պարտավորություններ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր