211652_close_icon
views-count10416 դիտում article-date 09:38 29-09-2017

Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս նեղսրտել է և լքել ԱԺ-ի մշտական հանձնաժողովը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտելն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանին դուր չի եկել իրեն ու ՀՀԿ-ական պատգամավորներ Արկադի Համբարձումյանին և Աշոտ Արսենյանին Զոհրաբյանի նախազգուշացումներն առ այն, որ հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայելու դեպքում աշխատավարձերից պահումներ կարվեն: Ու քանի որ Գրիգորյանը որոշել է խորհրդարանում արտոնյալ կարգավիճակում հանդես գալ, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալ, դիմում է ներկայացրել հանձնաժողովից դուրս գալու մասին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրա փոխարեն ՀՀԿ-ից այս հանձնաժողով է գործուղվել Միհրան Հակոբյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր