211652_close_icon
views-count3186 դիտում article-date 11:12 29-09-2017

Աֆղանստանը ահաբեկիչների համար բիզնես-դպրոց է. ԱՄՆ-ի նախագահ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բարեգործական ընթրիքի ժամանակ հանդես է եկել ելույթի խոսքով, որում Աֆղանստանը համեմատել է ահաբեկիչների համար Ուորթոնի բիզնեսի դպրոցի հետ, գրում է Washington Post թերթը։ Նշված դպրոցնը նա ավարտել է 1968 թվականին։ Թրամփը խոստովանել է, որ ցանկացել է դադարեցնել հանրապետությունում ռազմական օպերացիաների համար գումարներ ծախսել, սակայն իրեն համոզել են գեներալները, որոնց կարծիքով՝ Աֆղանստանից ամերիկյան կոնտիգենտի դուրսբերումը ողջ երկրի տարածքում ահաբեկիչների նման մեծ քանակի առկայության դեպքում ամենաճիշտ որոշումը չի կարող լինել։ Թրամփը նշել է, որ իրեն այլ տարբերակ չէր մնում, հակառակ դեպքում կարող էր կրկնվել սեպտեմբերի 11-ի դեպքը։

Նմանատիպ նյութեր