211652_close_icon
views-count41542 դիտում article-date 22:29 28-09-2017

Գյումրիում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 31-ամյա Տարոն Մարգարյանը Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում իր վարած Mercedes մակնիշի 08 AA 818 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 19-ամյա Գառնիկ Անտոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Գյումրիի բաժին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամաատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարան կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գյումրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն չի բացառվում, որ Գյումրիի դատախազի հանձնարարականով քննությունը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր