211652_close_icon
views-count45031 դիտում article-date 22:11 28-09-2017

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Opel-ն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում 31-ամյա Հրաչիկ Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 33 PU 623 համարանիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան- Բագրատաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և անցնելով հանդիպակաց գոտի՝ բախվել Բագրատաշենի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Չլխադյանի վարած Nissan X-Trail մակնիշի 83 AA 803 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի վարորդ Հ. Հարությունյանին և նրա ուղևորներ՝ 21-ամյա Մհեր Հովհաննիսյանին և 35-ամյա Անդրանիկ Հարությունյանին Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Ս. Եգորյանը, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատարստվում: Մեքենաները տեղափոխվել են Նոյեմբերյանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. և Հ. Հարությունյանները եղբայրներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր