211652_close_icon
views-count8536 դիտում article-date 17:20 28-09-2017

Հայտարարություն՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթի մասին

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար: Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները: Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինչպես նաև ցանկության դեպքում այլ տեղեկատվություն` համապատասխան որակավորում ունենալու և այլնի վերաբերյալ: Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն են՝ 1. Մարզային կառույցների ղեկավարների բաց մրցույթի համար՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ժամը 15:00-ն, 2.մարզային կառույցի հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցի խորհրդատուների համար՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 15:00-ն: Մանրամասն՝ կից [url=https://www.youtube.com/watch?v=bCMHNwJLku8&feature=youtu.be]տեսանյութում[/url] և [url=http://minagro.am/2017/09/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6/]կայքէջում[/url]:

Նմանատիպ նյութեր