211652_close_icon
views-count13153 դիտում article-date 16:05 28-09-2017

Վարչապետը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Եղիշե Մարգարյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ։ Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը՝ Եղիշե Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ»։

Նմանատիպ նյութեր