211652_close_icon
views-count7365 դիտում article-date 17:32 28-09-2017

Վարչապետն անդրադարձավ գիտական ծրագրերի ֆինանսավորմանը

ՀՀ կառավարության նիստում, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ չզեկուցվող հարցերին, կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հարց բարձրացրեց 2018 թվականի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերին հավանություն տալու նախագծի վերաբերյալ: «Ամսի 26-ին Ձեզ մոտ կայացած խորհրդակցության ժամանակ թիվը փոխվեց»,- վարչապետին՝ ասաց նա։ Կարեն Կարապետյանը իր հերթին ընդգծեց. «Թիվը չփոխվեց, թիվը ֆիքսվեց, որ պետք է լուծում տալ: Ֆինանսների նախարարն այդ մասին կմտածի, և այնտեղ միակ տարբերակը բյուջեն չէ։ Ուզո՞ւմ եք՝ մեկ օր ժամանակ վերցրեք՝ ֆիննախի հետ խոսելու համար»: Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվում 11 գիտական ծրագրերի նախագծեր: Ցանկում բերված պետական նպատակային 11 ծրագրերի նախագծերից 7-ը գիտական կազմակերպությունների կողմից նախորդ տարիներին իրականացված ծրագրերի շարունակությունն են:

Նմանատիպ նյութեր