211652_close_icon
views-count6261 դիտում article-date 15:23 28-09-2017

Հենրիխ Մխիթարյան. Չէինք սպասում նման հաղթանակ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ԲԿՄԱ-ի հանդեպ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/28/1078443/]հաղթանակը[/url] (4:1)՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում: «Իհարկե, չէինք սպասում, որ այդպես խոշոր հաշվով կհաղթենք: Սակայն առաջին խաղակեսում մենք արագ խփեցինք երեք գոլ, իսկ հետո արդեն հանգիստ խաղը վերահսկում էինք: Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, ապա խախտում կար: Տրիբունաներում մեծ քանակությամբ հայկական դրոշներ տես. շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք եկել էին ինձ աջակցելու: Հուսով եմ, իմ գոլը նրանց ուրախացրեց: ԲԿՄԱ-ն խմբից դուրս գալու հնարավորություններ ունի: Նրանց հաջողություն եմ մաղթում», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր