211652_close_icon
views-count10691 դիտում article-date 16:25 28-09-2017

Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց արվեստագետի գործունեությունը, որը միտված է Սփյուռքում հայապահպանությանը, հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը: Դանիել Վարուժան Հեջինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, կարևորեց նախարարի և նախարարության դերը Սփյուռքի համախմբման գործում: «Դուք զբաղվում եք ոչ միայն հայապահպանությամբ, նաև միավորում եք Սփյուռքը», - հավելեց նա: Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին, հայազգի նկարիչը նշեց, որ այն կարևոր էր այլ երկրների արվեստագետների հետ մշակութային նոր կապեր հաստատելու, մասնագիտական ցանցեր ստեղծելու, ինչպես նաև՝ հայրենասիրական ոգին բարձր պահելու առումով: Քննարկվեցին հետագա համագործակցության, նախարարության ծրագրերին մասնակցության հետ կապված հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր