211652_close_icon
views-count7097 դիտում article-date 16:38 28-09-2017

Թուրքիան չի փակի Քրդստանի հետ սահմանը. Էրբիլի նահանգապետ

Թուրքիան չի գնա Իրաքյան Քրդստանի հետ սահմանի փակմանը՝ չնայած ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացմանը։ Նման հայտարարություն է արել այսօր Էրբիլի նահանգապետ Նավզադ Հադին։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Հադիի խոսքով՝ առավելագույնը, որ կարող է անել Անկարան, Բաղդադից իր սահման դիտորդների հրավիրելն է և ոչ ավել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախացման հանրաքվե, ինչին կողմ քվեարկեց ընտրողների 92,7 տոկոսը /2.86 մլն մարդ/։ Հանրաքվեից հետո Թուրքիայի իշխանությունները սպառնացին, որ կարգելեն Թուրքիայի տարածքով նավթի տարանցումը։ Իր հերթին, Բաղդադը պահանջեց Իրաքյան Քրդստանից, որպեսզի վերջինս իրեն հանձնի սահմանային անցակետերի և օդանավակայանների վերահսկողությունը։

Նմանատիպ նյութեր