211652_close_icon
views-count7347 դիտում article-date 15:33 28-09-2017

Ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման ծրագիր ներկայացրեք. վարչապետ

«Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում առավել դրսևորվում է հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերը: Դրանով պայմանավորված՝ առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր»,- այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրմանը: Հանրապետության մակերևութային մասնավորապես ջրամբարները սնող, ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածությունը ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարումն իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականների հիման վրա վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մեկ շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր: Նա կոչ արեց Բնապահպանության նախարարությանը հատուկ ուշադրություն դարձնել այս նախագծին:

Նմանատիպ նյութեր