211652_close_icon
views-count7983 դիտում article-date 15:46 28-09-2017

Չինաստանը փակում է Հյս. Կորեայի հետ բոլոր համատեղ ձեռնարկությունները

Չինաստանի իշխանություններն առաջիկա 120 օրերի ընթացքում կփակեն Հյուսիսային Կորեայի հետ համատեղ բոլոր ձեռնարկատիրությունները։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, որոշումը ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձևի ընդունման օրից սկսած։ Հայտարարությունն այսօր հրապարակել է Չինաստանի Առևտրի նախարարությունը։ Նշենք, որ 2375 բանաձը նախատեսում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացում՝ ի պատասխան Փհենյանի կողմից իրականացված թվով 6-րդ միջուկային փորձարկման։

Նմանատիպ նյութեր