211652_close_icon
views-count14975 դիտում article-date 15:07 28-09-2017

Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացը պետք է պարզեցնել. վարչապետ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու ու դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգի պարզեցման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կան խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում»,- ասաց նա: Վարչապետն ասաց, որ դա պայմանավորված է բանկերի ու համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով ու վարչարարության ձևական պահանջներով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգերի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: Նա հանձնարարեց պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը:

Նմանատիպ նյութեր