211652_close_icon
views-count3247 դիտում article-date 13:23 28-09-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադրին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։ 2013-ին հիմնված այս ֆոնդը օգնում է ՏՏ ոլորտի նորաստեղծ ստարտափներին` իրագործելու իրենց նորարարական գաղափարները` տրամադրելով ոչ միայն ֆինանսական, այլև մենթորային-խորհրդատվական աջակցություն։ Նախարարը, ողջունելով հյուրին, աջակցություն հայտնեց Հայաստան այցի ընթացքում թիրախային հանդիպումներ կազմակերպելու և գործարար կապեր հաստատելու հարցում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իլյա Լաուրսը նշեց, որ Լիտվայի հայ համայնքից լսել են Հայաստանում ՏՏ ոլորտի հաջողությունների մասին, և շատ հետաքրքրված են` անձամբ ծանոթանալու հայկական տեխնոլոգիական միջավայրին, ստարտափների համար ձևավորված էկոհամակարգին։ Մասնակցել են նաև «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին, իսկ սեպտեմբերի 29-ին այցելելու են «ԴիջիԹեք Էքսպո 2017» ցուցահանդես` ավելի ընդհանուր պատկերացում կազմելու, թե ինչով են զբաղվում Հայաստանի ՏՏ ընկերությունները և ինչպիսի փոխգործակցության եզրեր է հնարավոր գտնել։ Նախատեսում են այցեր ՏՏ ոլորտին առնչվող ֆակուլտետներ ունեցող բուհեր, որոնց հետ համագործակցությամբ ևս հետաքրքրված են։

Նմանատիպ նյութեր