211652_close_icon
views-count5050 դիտում article-date 10:47 28-09-2017

Միայն տգետը կարող է ասել, որ գիրքն անպետք է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի թեմայով armtimes.com-ը զրուցել է բուհի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հետ: Պարո՛ն Գրիգորյան, մանկավարժականի նախկին աշխատակիցներից Լենա Խաչատրյանը դիմել էր մեր խմբագրություն և տեղեկացրել, որ իրեն ներկայիս ռեկտոր Սահակ Մինասյանը հեռացրել է աշխատանքից`պատճառաբանելով, որ նա «Ձեր մարդն» է: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Ինստիտուտում բոլորն էլ իմ մարդիկ են, եթե միայն մեկին է դիտարկում իմ մարդը, բան չեմ կարող ասել: Լենայի ազատման համար, ինչքան ես գիտեմ, սարքած բան է եղել, իբր փաստաթուղթ է կորել: Իմ աշխատած տարիներին նման անփույթ աշխատանք չի եղել Լենայի կողմից: Եթե դա է եղել աշխատանքից ազատելու պատճառը, շատ վատ է, որովհետև Լենան աշխատել է ինձ նախորդած երկու ռեկտորների ժամանակ: Համալսարանի երկու դասախոսներ բաց նամակով դիմել էին նախագահին և վարչապետին`պնդելով, որ Սահակ Մինասյանը բուհն ավերում է: Բյուջեն անհիմն է ծախսվում: Ես գործուղման մեջ եմ եղել, բաց նամակի բովանդակության հետ ծանոթ չեմ: Միայն մի բան կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարման ժամկետը երբ ավարտվեց, ես բուհը թողել էի ֆինանսական լավ վիճակում, որի մասին ներկայիս ռեկտորը մի քանի անգամ բարձրաձայնել է: Տնտեսել էի կես միլիարդ դրամ: Պարո՛ն Գրիգորյան, ՇՊՀ-ի դասախոս Գագիկ Համբարյանը բարձրաձայնում է, որ Մինասյանը համալսարանի գրքերը որակել է հին և մակուլատուրայի է ուղարկել: Կայի՞ն Գյումրու մանկավարժականում նման գրքեր: Անպետք գիրք հասկացություն չկա: Բոլոր գրքերն ունեն իրենց բովանդակությունը, և չկա գիրք, որ դրական ազդեցություն չունենա: Միայն տգետը կարող է ասել, որ գիրքն անպետք է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր