211652_close_icon
views-count3766 դիտում article-date 10:23 28-09-2017

Եթե ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի քվեարկության պատկերն այլ լիներ, «մեր լեզուն երկար կլիներ». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Հարցի առաջին մասին կդժվարանամ պատասխանել, նախ՝ քանի որ այն այնքան էլ հարցի նման չէր, այլ ներկայացված էր որպես փաստ։ Բացի դրանից, հրահանգավորած էր քվեարկությունը, թե ոչ՝ հստակ իմանալու համար պետք է կոնկրետ տիրապետել այդ երկու քաղաքական ուժերի ներքին խոհանոցին։ Իսկ ես նման ինֆորմացիա չունեմ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարց-դիտարկմանը՝ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում կային մարդիկ, որոնք իրականում կողմ են այս նախաձեռնությանը։ Ի՞նչն էր սպառնալու իշխանության անվտանգությանը կամ ԵՏՄ-ին, եթե քվերակության արդյունքն այսպես հրահանգավորված չլիներ, նախագծին «կողմ»-երի թիվը մի քանիսով ավելին լիներ, ինչը և իրական պատկեր կապահովեր, և հնարավորություն կստեղծեր նաև իշխանությանը ԵՏՄ շրջանակներում մանյովրների համար. «Իսկ ինչ վերաբերում է մանյովրին, ապա այստեղ համաձայն եմ ձեզ հետ։ Եթե քվեարկության պատկերն այլ լիներ, ժողովրդի լեզվով ասած՝ «մեր լեզուն երկար կլիներ» հայ-ռուսական ոչ այնքան իրավահավասար հարաբերություններում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր