211652_close_icon
views-count4766 դիտում article-date 12:18 28-09-2017

Մարկ Ցուկերբերգը պատասխանել է Դոնալդ Թրամփի՝ Facebook-ին ուղղված քննադատությանը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Facebook-ը թշնամական քաղաքականություն է որդեգրել իր նկատմամբ։ Ցուկերբերգն այդ կապակցությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Թրամփն ասում է, որ Facebook-ն իր դեմ է գործում։ Լիբերալներն ասում են, որ մենք օգնել ենք հանրապետականներին հաղթել ընտրություններում։ Երկու կողմերն էլ հիասթափված են այն գաղափարներից, որոնք նրանց դուր չեն գալիս։ Ահա թե ինչ է նշանակում ղեկավարել մի պլատֆորմ, որը բաց է բոլոր գաղափարների առաջ»։ Նշենք, որ նախօրեին Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ կասկածներ ունի այն մասին, որ Facebook-ի ղեկավարության և ամերիկյան ԶԼՄ-ների միջև կապ է գործում։

Նմանատիպ նյութեր