211652_close_icon
views-count78630 դիտում article-date 22:22 27-09-2017

Խոշոր հրդեհ Երևանում. վայրկյանների ընթացքում Honda-ն վերածվել է մոխրակույտի. հրդեհի ժամանակ գազաբալոնը պայթել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 66ա շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները մարել են Լևոն Ներսիսյանին պատկանող Honda Elysion մակնիշի 34 QA 095 համարանիշի ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը, սակայն հնարավոր չի եղել կրակն ամբողջությամբ մարել, ինչի հետևանքով էլ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, իսկ մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հրդեհի հետևանքով Լ. Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն, որտեղ բժիշկների տեղեկացմամբ՝ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր