211652_close_icon
views-count49956 դիտում article-date 21:38 27-09-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի բանտի աշխատակիցը 79-ամյա հարևանին մեղադրում է 20 հատ սալորենիները արմատախիլ անելու միջոցով գողանալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սպիտակի բաժնում հետաքննություն է սկսվել Լոռու մարզի Ղուրսալի գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Ա.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս դիմել է Սպիտակի Ոստիկանություն և հայտնել, որ սեպտեմբեր ամսվա սկզբին Նոր Խաչակապ գյուղում գտնվող իր կնոջ անունով տնամերձ հողամասից հարևանը՝ 79-ամյա Վլադիմիր Փ.-ն արմատախիլ անելու միջոցով գողացել է 20 հատ սալորենի տեսակի ծառ՝ պատճառելով մոտ 440 հազար դրամի վնաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել Վլադիմիր Փ.-ին, որից հետո հետաքննիչի կողմից բաց է թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ա.-ն աշխատում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր