211652_close_icon
views-count7182 դիտում article-date 21:26 27-09-2017

Լևոն Արոնյան. Զգացողությունները նման են 2005 թվականի հաղթանակին

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթը երկրորդ անգամ [url=http://www.armsport.am/hy/news/2017/09/27/Aronyan-chess/827167]նվաճելուց[/url] հետո մեկնաբանել է իր փայլուն հաղթանակը: «Զգացողությունները նման են 2005 թվականի հաղթանակին, քանի որ շատ բարդ մրցաշար է և հաղթելը չափազանց դժվար է: Շատ ուրախ եմ: Ինձ աջակցում էր ապագա կինս, ընտանիքս, քույրս և իհարկե թիմս: Շատ ուրախ եմ և շնորհակալ նրանցից ինձ աջակցելու համար: Շախմատիստի կյանքը բարդ է, և ես ուրախ եմ, որ իմ կյանքում կան նման մարդիկ, ովքեր զոհողությունների են գնում ինձ համար: Առաջին խաղն այնքան էլ բարդ չստացվեց մինչև այն պահը, երբ աղմուկի պատճառով կորցրեցի կենտրոնացվածությունը և թույլ տվեցի ոչ անհրաժեշտ սխալներ: Կարծում եմ, որ արժանի խաղ անցկացրեցի: Երկրորդ պարտիան ինձ համար ավելի բարդ ստացվեց, մրցակիցն առավելություն ուներ: Չեմ կարող ասել, որ շատ եմ հոգնել: Բարդ խաղ ստացվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հույս ունեմ, որ նա կկարողանա որակավորվել Հավակնորդների մրցաշարին»,- [url=http://www.armsport.am/hy/news/2017/09/27/Aronyan-chess/827167]Armsport.am[/url]-ի փոխանցմամբ, ասել է Արոնյանը:

Նմանատիպ նյութեր