211652_close_icon
views-count4069 դիտում article-date 21:17 27-09-2017

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները համերգով հանդես են եկել Շիրակի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սպտեմբերի 26–ին, Գյումրու Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցների հերթական համերգը: Կոմիտասյան և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան «Բյուրական» (Հայաստան), «Աղբյուր» (Վրաստան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) երգչախմբերը: Ելույթն ունեցան նաև Ռուսաստանից Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը, Միքայել Քոչարյանը, Լիբանանից Ջոնի Քէօքճեանը, Իրանից Սերլի Ռոստոմյանը, Գերմանիայից Սոնա Տալյանը: Համերգին մասնակցում էր նաև Գյումրու Հայորդաց տան երգչախումբը: Համերգի վերջում իր ողջույնի խոսքն ասաց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը և շնորհակալություն հայտնեց Գյումրի քաղաքին ջերմ ընդունելության համար: Համերգից հետո փառատոնի մասնակիցների համար կազմակերպվեց հայկական ավանդական հյուրասիրություն: Մասնակիցները հաﬔրգներով հանդես կգան նաև Վանաձորում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր