211652_close_icon
views-count9243 դիտում article-date 19:27 27-09-2017

Երևան-Արտաշատ ճանապարհի մի հատվածում վաղը երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած թերությունները կապալառուի կողմից վերացնելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ից սկսած, Երևան-Արտաշատ ճանապարհի կմ19+704 հատվածում գտնվող կամրջի աջ երթևեկելի մասում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի: Նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ճանապարհի միջնամասով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր