211652_close_icon
views-count8539 դիտում article-date 18:47 27-09-2017

Կայացավ Օլիմպավանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օլիմպիական ավանը մի քանի ամիս շարունակ գտնվում է հայ մարզիկների տրամադրության տակ, ու տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ իրենց ուսումնամարզական հավաքներն անցկացնում են աշխարհում նմանը չունեցող այս կառույցում: Սակայն, օլիմպիական ավանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը կայացավ երեկ, որին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցեց նաև Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, Ասիայի օլիմպիական կոմիտեի նախագահ շեյխ Ահմեդ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: ՀԱՕԿ նախագահի ուղեկցությամբ Ահմեդ Ալ Ֆահադ Ալ Սաբահը շրջեց Օլիմպավանի մասնաշենքերով: Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահը չի թաքցնում հիացմունքը՝ նշելով, որ Օլիմպավանը չտեսնված կառույց է և այն հնարավորություն կտա կրկնապատկել հայկական սպորտի նվաճումները. «Շատ ուրախ եմ կրկին Հայաստան վերադառնալու համար: Տեսնում եմ, որ ՀԱՕԿ նախագահը կատարել է իր տված բոլոր խոստումները: Նրան ճանաչելով՝ վստահ էի, որ հենց այդպես էլ լինելու է: Վերջին անգամ, երբ Օլիմպավան էի այցելել՝ այստեղ դեռ շինարարական աշխատանքներ էին ընթանում, և նա ասաց, որ հաջորդ այցի ժամանակ կառույցն ամբողջությամբ պատրաստ կլինի: Ահա այն պատրաստ է: Վստահ եմ, որ Օլիմպավանը հատկապես Տոկիո-2020-ին նախապատրաստվող մարզիկների օրրանը կդառնա»,- ասաց շեյխ Ահմեդ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: Միջազգային չափանիշներին համապատասխանող Օիլմպավանը շուտով հյուրընկալելու է օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններով համալրված տարբեր երկրների հավաքականների: Դա մարզիկներին հնարավորություն կտա համատեղ մարզումներ անցկացնել և բարելավել որակները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր