211652_close_icon
views-count10736 դիտում article-date 17:19 27-09-2017

Լևոն Արոնյանը նվաճեց աշխարհի գավաթը

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի մրցաշարը: Մրցաշարի եզրափակիչի թայ-բրեյք փուլում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկու անգամ հաղթեց չինացի Դին Լիժենին և հռչակվեց Աշխարհի գավաթակիր: Փայլուն նվաճում: Նշենք, որ Լևոն Արոնյանը երկրորդ անգամ է նվաճում Աշխարհի Գավաթը: Առաջին տիտղոսը նա նվաճել էր հեռավոր 2005 թվականին՝ Խանտի-Մանսիյսկում: Բացի Աշխարհի Գավաթի հաղթողի տիտղոսից, Լևոն Արոնյանը կստանա 96 հազար դոլար պարգևավճար, ինչպես նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր