211652_close_icon
views-count4668 դիտում article-date 16:19 27-09-2017

Տիմո Վերները «Բեշիքթաշի» հետ հանդիպումը չի կարողացել շարունակել աղմուկի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները ստիպված է եղել խնդրել, որ իրեն փոխարինեն «Բեշիքթաշի» հետ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի արտագնա խաղում (0:2): Պատճառը տրիբունաների աղմուկն է եղել: Գերմանիայի հավաքականի 21-ամյա հարձակվողը չի դիմացել թուրքական թիմի երկրպագուների աղմուկին և փոխարինվել է 32-րդ րոպեին: Ֆուտբոլիստը փորձել է շարունակել խաղալ՝ ականջակալներ դնելով, սակայն դա էլ օգնել նրան: Խաղադաշտը լքելիս նա ականջները ձեռքերով փակել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր