211652_close_icon
views-count3560 դիտում article-date 15:11 27-09-2017

Թրամփը մտադիր է 2018 թ-ին ընդունել ռեկորդային քիչ թվով փախստականների

Սպիտակ Տան ղեկավար Դոնալդ Թրամփը մտադիր է 2018 թվականին երկիր ընդունել մինչև 45 հազար փախստականների, ինչը կդառնա 1980 թվականից մինչ այսօր գրանցված ամենացածր ցուցանիշը, հաղորդում է Deutche Welle-ը՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքին։ Նա իր որոշումը կհրապարակի այն բանից հետո, երբ կբանակցի պետքարտուղարի և Կոնգրեսի ներքին անվտանգության ծառայության անդամների հետ։ Այսպիսով, ԱՄՆ-ի նախագհը կկատարի իր նախընտրական քարոզարշավի ժամանկա տված խոստումը, որը եղել է հիմնական նպատակներից մեկը։ Նա նշել էր, որ փախստականների ավելացումը միայն սպառնալու է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։

Նմանատիպ նյութեր