211652_close_icon
views-count4223 դիտում article-date 16:50 27-09-2017

Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ավարտից հետո քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ավարտից հետո ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, փոխնախարարներ Սերգեյ Խաչատրյանը և Սամվել Մարգարյանը, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովի ու ՌԴ ԱՆ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության տնօրենի տեղեկալ Դարյա Շիմանովսկայայի հետ քննարկել են առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, պարտադիր բժշկական ապահոգագրությանն առնչվող և մի շարք այլ հարցեր։ Մասնավորապես, հայ գործընկերներին հետաքրքրել է, թե Ռուսաստանի Դաշնությունում պարտադիր բժշկական ապահովագրությունը արտասահմանյան քաղաքացիների և աշխատանքային միգրանտների բժշկական ինչպիսի ծածկույթ է ապահովում։ Հանդիպման ընթացքում մանրամասնվել են նաև բժշկական ծառայությունների գնագոյացման, կլինկական ուղեցույցների ներդրման մեխանիզմները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության պայմանավուրվածություն է ձեռք բերվել։

Նմանատիպ նյութեր