211652_close_icon
views-count4439 դիտում article-date 21:06 27-09-2017

Քաբուլի օդանավակայանի մոտակայքում մի քանի հրթիռներ են ընկել

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նաջիբ Դանիշը հայտարարել է, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում մի քանի հրթիռ է պայթել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Հրթիռային հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել», - գրել է Դանիշն իր Twitter-ում: Ինչպես հայտնում է աղբյուրը` հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի մայրաքաղաք են ժամանել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նմանատիպ նյութեր