211652_close_icon
views-count3462 դիտում article-date 15:07 27-09-2017

Ճապոնական ընկերությունը կաջակցի ԱԻ նախարարությանը, ստորագրվել է համաձայնագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվել է խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր: Դրա համաձայն՝ ճապոնական ընկերությունը պարտավորվում է ՀՀ ԱԻ նախարարությանն աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման և մրցույթի կազմակերպման հարցերում, օժանդակել սահմանված բարձր չափանիշներին տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգելու հարցում, ինչպես նաև՝ կազմակերպել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը: ՀՀ ԱԻ նախարարության կողմից համաձայնագիրը ստորագրեց աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը, ճապոնական կողմից՝ «Ինգերոսեկ» ընկերության ծրագրի կառավարիչ Տակեֆումի Մայումին: Գ.Հայրապետյանն իր խոսքում նշեց, որ Ճապոնիայի ներդրումը ՀՀ ԱԻ նախարարության կարողությունների զարգացման մեջ շատ մեծ է, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը և հուսով ենք, որ համագործակցությունը շարունակական կլինի: Նշենք, որ համաձայնագիրը կնքվել է «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի բարձր անցանելիության 36 նոր հրշեջ մեքենա և 3 ավտոսանդուղք: Նոր մեքենաներն արդիականացնելու են ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր