211652_close_icon
views-count5719 դիտում article-date 14:54 27-09-2017

Արգենտինահայ համայնքը միշտ էլ ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախին աջակցելու գործում. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Արտուրո Կեդիքյանի գլխավորությամբ: Ողջունելով մեր հայրենակիցներին արցախյան հողում՝ Նախագահը բարձր է գնահատել նրանց մասնակցությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ արգենտինահայ համայնքը միշտ էլ ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախին աջակցելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ նման այցելությունները կնպաստեն Սփյուռքի այդ հատվածի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդմանը:

Նմանատիպ նյութեր