211652_close_icon
views-count17946 դիտում article-date 14:02 27-09-2017

Լույս է տեսել ազատամարտիկ տաքսիստ Արմեն Մարգարյանի «Պապերիս կանչը» բանաստեղծությունների ժողովածուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջերմուկի ջոկատի անդամ, ազատամարտիկ Արմեն Մարգարյանի համառ ջանքերի շնորհիվ լույս է տեսել նրա հեղինակած բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: [color=#CC0000] [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/25/102228/]SHAMSHYAN.com[/url][/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Արմենը նշեց, որ այժմ ապրում է կոմունալ հարմարություններից զուրկ, վարձակալված մի սենյակում և զրկված է անգամ տաքսիստի իր աշխատանքից, սակայն լավատես է, շարունակում է ապրել և արարել՝ հուսալով, որ մի օր էլ իր առջև մի դուռ կբացվի։ «Սարի աղջիկ», «Կապուտաչյա հայուհի», «Նարեկացի», «Նահապետ», «Հայոց լեռներում», «Բարութ», «Քյարամ Սլոյան», «Հերոս մայրեր» և 100-ից ավելի այլ բանաստեղծություններ պարունակող «Պապերիս կանչը» գիրքը հաջողվել է կազմել և տպագրել ազգի նվիրյալ հայորդի Վարդան Բալայանի հովանավորությամբ: Տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր