211652_close_icon
views-count5550 դիտում article-date 14:28 27-09-2017

Ռուսաստանը և Մոլդովան հետաքրքրված են հայ-ճապոնական ծրագրով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գլխավոր գրասենյակում կայացավ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում –փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի միացյալ համակարգող խորհրդի տարեկան հանդիպումը: Ծրագրի 2-րդ փուլն ուղղված է 1-ին փուլի դրական արդյունքների և ազդեցությունների սփռմանն ամբողջ երկրում՝ ավելի ընդարձակ առաջադրանքներով, ինչպիսիք են արտահանման ու զբոսաշրջության խթանումը տեղական ու միջազգային շուկաներում: Ծրագրի հիմնական գործողություններն ուղղված են լինելու հայ գործարար դասընթացավարների կարողությունների զարգացմանը, տեղական ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը, տեղական ապրանքերի առաջմղմանը դիվերսիֆիկացված միջազգային շուկաներում, զբոսաշրջային ծառայություններ մատուցողների զարգացմանը, ներքին և արտաքին զբոսաշրջիկների ներգրավմանը, շուկայավարման հարթակների ձևավորմանը՝ տեղական ապրանքերի և ծառայությունների ներկայացման նպատակով, մոնիտորինգը և տեղեկատվության կուտակումը՝ տվյալների բազայի ստեղծման միջոցով: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, փոխտնօրեն Կարեն Գևորգյանը, միջազգային ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Ուզբեկստանի գրասենյակի պատվիրակությունը՝ գրասենյակի ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիի գլխավորությամբ և Ծրագրի թիմը՝ գլխավոր խորհրդատու Սենո Ռյուիջիի գլխավորությամբ: Որպես դիտորդ հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Կեյիկո Մաիկավան և ԳՄՀԸ ներկայացուցիչ Արամ Բաբայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր