211652_close_icon
views-count11043 դիտում article-date 12:44 27-09-2017

Ադրբեջանի քաղաքացիները փորձել են Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնել Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի Չորում քաղաքում նախօրեին ոստիկանները մեծ բեռնատար են կանգնեցրել, հաղորդում է Milliyet-ը։ Բեռնատարի կայանումից հետո նրա վարորդը դիմել է փախուստի։ Milliyet-ի փոխանցմամբ՝ բեռնատարում հայտնաբերվել են Ադրբեջանի և Աֆղանստանի քաղաքացիներ, ովքեր Թուրքիայի տարածքով փորձում էին անօրինական ճանապարհով հասնել Եվրոպա։ Նախնական տվյալներով՝ բեռնատարում եղել է 214 մարդ, որոնցից 11-ը՝ երեխաներ և 24-ը կանայք։ Միգրանտներից շատերը ևս դիմել են փախուստի։ Նրանց որոնում է ոստիկանությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր