211652_close_icon
views-count4325 դիտում article-date 12:05 27-09-2017

ԻՊ ահաբեկիչները գերեվարել են 3 տասնյակից ավելի իրաքցի ոստիկանների

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի կենտրոնական հատվածում՝ Ռամադի քաղաքում, առնվազն 30 ոստիկանների են գերեվարել։ Այդ մասին հայտնել է Al Jazeera-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին քաղաքի հարավ-արևմտյան շրջանում, որտեղ գտնվում է Անբար նահանգի վարչական կենտրոնը, դեռ ԻՊ մի քանի օջախներ են մնում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ից Իրաքի կառավարական զորքերը մասշտաբային գրոհ են ձեռնարկել Անբարում ծայրահեղականների դիրքերի վրա։ Գրոհին ներգրավված են բանակային ստորաբաժանումները, շիա ապստամբները և սահմանապահ զորքերը։ Խնդիր է դրված՝ ազատագրել Աքաշաթ, Անա և Ռավա քաղաքները։

Նմանատիպ նյութեր