211652_close_icon
views-count21496 դիտում article-date 10:04 27-09-2017

Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք. թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՏՄ-ում 2018 թվականից այլևս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանք կմաքսազերծվի ԵՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով: Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, ընդ որում՝ թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն: «Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ իշխանությունները հոգացել են, որպեսզի սպասվող հետևանքներն իրենց միանգամից զգացնել չտան. մաքսատուրքերի՝ ԵՏՄ ընդհանուր դրույքաչափերին համապատասխանեցման գործընթացը սկսել է իրականացվել մաս-մաս՝ այս տարիների ընթացքում: Բայց վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ թանկացումներ եղել են ու լինելու են, պարզապես այնպես է արվել, որ մարդիկ այդ ամենն իրենց մաշկի վրա միանգամից չզգան ու չհակազդեն: Իսկ եթե բնակիչները չեն ցանկանում թանկ վճարել, ստիպված են գնելու ԵՏՄ անդամ երկրներում արտադրված իրերը, որոնք շատ դեպքերում որակապես զիջում են եվրոպական արտադրանքին: Ճիշտ և ճիշտ խորհրդային տարիների նման»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր