211652_close_icon
views-count237275 դիտում article-date 09:10 27-09-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բեռնատար Volvo-ն բախվել է մի քանի ավտոմեքենաների, իսկ հետո՝ վերգետնյա կամրջի հենասյանը. վարորդի դին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 45-ամյա Արմեն Արշակյանը Volvo մակնիշի 34 CO 003 համարանիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում, բախվել է Ford Transit, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետև բախվել վերգետնյա կամրջի հենասյուներին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Մեկ ժամից ավել պահանջվեց փրկարարներից, մինչև կարողացան վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից: Բախման հետևանքով մեքենայում բարձված ողջ սննդամթերքը, որոնք հիմնականում մակարոնեղեն է, թափվել էր գետնին և անգամ շպրտվելու արդյունքում ողջ սննդամթերքը լցվել էր ճանապարհի հանդիպակաց գոտում՝ վնասելով նաև մեկ այլ ավտոմեքենա: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ինչպես նաև «Սանիթեք» ընկերության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր կատարեցին ճանապարհահատվածում մաքրման աշխատանքներ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր,օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 273+
273+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր