211652_close_icon
views-count5053 դիտում article-date 23:11 26-09-2017

ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Էդուարդ Շարմազանով

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ: Սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն ներգրավված է ԽՎ-ի աշխատանքներում եւ հանձնաժողովներում: Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Ալեքսեյ Սերգեեւին` հանրահայտ արեւելագետ եւ հայագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված՝ իր նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով ժողովուրդների պարտադիր կամարտահայտության սկզբունքը:

Նմանատիպ նյութեր