211652_close_icon
views-count2927 դիտում article-date 21:52 26-09-2017

Գերմանիայի բնակիչները նոր Բունդեսթագի համար ստիպված կլինեն տարեկան 75 մլն եվրոյով թանկ վճարել

Գերմանացի փորձագետները և քաղաքագետները բազմիցս անհանգստություն են հայտնել այն բանի վերաբերյալ, որ նոր Բունդեսթագը շատ ավելի մեծ չափերի կլինի, քան առաջ: Այդ մասին գրում է TACC-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` նոր Բունդեսթագում պատգամավորների թիվը հասնում է 709-ի: Համապատասխանաբար, կաճեն նաև դրա գործունեության հետ կապված ծախսերը: Գերմանիայի Հարկատուների ասոցիացիայի հաշվարկների համաձայն՝ խորհրդարանը տարեկան հարկատուի վրա լրացուցիչ կնստի առնվազն 75 միլիոն եվրո: Փորձագետներն սպասում են, որ միայն 2018 թվականին ծախսերն ընդհանուր առմամբ կկազմեն 517 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր