211652_close_icon
views-count4457 դիտում article-date 22:18 26-09-2017

Աշխարհում առաջատար CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է գյուղտեխնիկայի արտադրություն իրականացնող աշխարհում առաջատար “CLAAS” ընկերության վաճառքի գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերի, Կրասնոդարի “CLAAS” գործարանի տնօրեն Միխայել Ռիթերի հետ՝ քննարկելու ընկերության գործունեությունը Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններով։ Նախարար Սուրեն Կարայանը գործարարներին ներկայացրել է, թե ինչ արտոնություններ և հնարավորություններ են բացվելու Ազատ տնտեսական գոտում գործող տնտեսվարողների համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տեղեկացրել է նաև «Մեղրի» և «Արաս» ԱՏԳ-ների միջև համագործակցության հեռանկարի վերաբերյալ։ «CLAAS»-ի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են նաև հայաստանյան շուկայում ընկերության ներկայության և գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր