211652_close_icon
views-count72173 դիտում article-date 19:21 26-09-2017

Տարօրինակ դեպք Գառնի գյուղում. 66–ամյա քաղաքացին ոստիկաններին բողոքել է, որ եղբայրը իրեն թողել է առանց պոպոքի

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գառնիի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 24-ին Գառնի գյուղի բնակիչ, 66-ամյա Միշա Համբարձումյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ եղբայրը թալանում է իր տնամերձ հողամասի բերքը: Գյուղ մեկնած համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Մ. Համբարձումյանը հայտնել է, որ եղբայրը՝ Շմավոն Համբարձումյանը, Գառնի գյուղի Չարենցի փողոցում գտնվող, իրեն պատկանող թիվ 37/ա տնամերձ հողամասից գողացել է 35 ընկուզենիների բերքը, ինչի պատճառով ինքը կրել է նյութական վնաս և մնացել առանց ընկույզի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր